-
23.04.2020|
17:47
ԱՄՆ Նյու Յորք նահանգում կորոնավիրուս է հաստատվել երկու կատուների մոտ, որոնք, ամենայն հավանականությամբ, վարակվել են իրենց տերերից:
-
23.04.2020|
17:44
Դոնալդ Թրամփը ստորագրեց ԱՄՆ օրինական ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու հրամանագիրը: Նա որոշումը բացատրել է աշխատատեղերը և բժշկական ռեսուրսները ամերիկացիների համար պահպանելու անհրաժեշտությամբ:
-
23.04.2020|
17:43
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 50-ով՝ հասնելով 1523-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
-
23.04.2020|
17:43
Աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,6 միլիոնը, 184000 մարդ մահացել է, բուժվել է 722 000: Հիվանդանոցներում հիվանդների թվով առաջինը ԱՄՆ-ն է՝ 825 000 մարդ:
-
23.04.2020|
17:41
Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը երեկ ժամը 20-ի դրությամբ կազմել են 1 միլիարդ 32 միլիոն 684 հազար 502.1 դրամ, մուտքերի ընդհանուր քանակը՝ 3 հազար 871՝ հաղորդում է Ֆինանսների նախարարությունը:
-
23.04.2020|
17:40
Ծայրահեղ ծանր վիճակում եղած 3 պացիենտ այսօր բուժումից հետո դուրս է գրվել Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ՝ տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
23.04.2020|
13:56
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) իր կատարումն է նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
-
22.04.2020|
22:18
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։ ԻՆՉՊԵՍ Վեհափառ Հայրապետը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, առաջիկա կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պիտի հոգեհանգստյան պաշտոն կատարվի տիար Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։
-
22.04.2020|
22:17
ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020-ի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:
-
22.04.2020|
22:16
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն «Ազերթաջ» գործակալությանը հարցազրույցում մեկնաբանել է ԱԳնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ասելով, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը»: